Հերթական հայ շախմատիստն է հեռանում ու հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

45

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա շախմատիստն արդեն ներկայացվել է որպես ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի շախմատիստ։ Վլադիմիր Հակոբյանն իր վարկանիշով ամերիկացի շախմատիստների մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը։ Նրա վարկանիշը 2638 է:

ԱՄՆ-ի 100 լավագույն շախմատիստների թվում ևս երեք հայ կա՝ գրոսմայստերներ Սամվել Սևյանը (5-րդ տեղ, 2660), Վարուժան Հակոբյանը (16-րդ տեղ, 2614) և Մելիքսեթ Խաչիյանը (53-րդ տեղ, 2481)։

Հիշեցնենք՝ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մոտ ժամանակներս նույնպես կտեղափոխվի ԱՄՆ։