Լավագույն ըմպելիքը՝ իմունային համակարգն ամրապնդելու և գրիպից ու մրսածությունից պաշտպանվելու համար

33

Տարվա ցուրտ եղանակներին մարդիկ առավել հաճախ են վարակվում գրիպով ու մրսածությամբ, սակայն այս խնդրից կարելի է հեշտությամբ խուսափել ճիշտ միջոցների ձեռնարկման շնորհիվ:

Մասնագետների խոսքով՝ գրիպից ու մրսածությունից պաշտպանվելու լավագույն միջոցը մասուրի թուրմն է, որը ոչ միայն ամրապնդում է իմունային համակարգը, այլև ուժ ու էներգիա է հաղորդում: Սակայն նման արդյունքի հասնելու համար թուրմը պետք է ճիշտ պատրաստված լինի: Ճիշտ թրմելու դեպքում այս ըմպելիքը կհարստացնի օրգանիզմը բոլոր այն վիտամիններով, որոնք հարկավոր են իմունային համակարգի աշխատանքի խթանման ու գրիպի և մրսածության կանխարգելման համար:

«Մասուրը հարկավոր է ճիշտ թրմել, որպեսզի դրանում պարունակվող վիտամիններն ու միկրոտարրերը չքայքայվեն: Թեյը պատրաստելուց առաջ հարկավոր է հատապտուղներն ու դրանցում պարունակվող սերմերը մանրացնել: Երեք ճաշի գդալ հատապտուղներին հարկավոր է ավելացնել եռման ջուր ու ամբողջ գիշեր թրմել թերմոսի մեջ: Առավոտյան վիտամինային եփուկը պատրաստ կլինի», – նշում են մասնագետները՝ միաժամանակ հավելելով, որ ըմպելիքը պետք է թրմվի առնվազն 12 ժամ, քանի որ հակառակ դեպքում վիտամինների մեծ մասը պարզապես չի հասցնի հայտնվել ջրում և թուրմը բավական արդյունավետ չի լինի:

Ստացված թուրմին մի քանի գդալ մեղր ավելացնելու դեպքում կարելի է ստանալ մի ըմպելիք, որը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամիններ և վիրուսներից ու բակտերիաներից պաշտպանող հզոր պատնեշ է հանդիսանում օրգանիզմի համար: Նման ըմպելիքը կարելի է խմել ամեն օր, քանի որ այն չի առաջացնում որևէ կողմնակի բարդություն: Սակայն հարկ է հիշել, որ անկախ ամեն ինչից թեյը հարկավոր է խմել չափավոր քանակությամբ, քանի որ անգամ ամենաօգտակար մթերքը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել այն չարաշահելու դեպքում: