Ինչպես իմանալ արդյո՞ք մարդու մոտ ճիճվակրություն կա և ինչպես ազատվել դրանից առանց դեղամիջոցների

374

Ինչպես իմանալ արդյո՞ք մարդու մոտ ճիճվակրություն կա և ինչպես ազատվել դրանից առանց…
Ինչպես իմանալ արդյո՞ք մարդու մոտ ճիճվակրություն կա և ինչպես ազատվել դրանից առանց դեղամիջոցների:

Ճիճվակրությունն օրգանիզմը ախտահարող ամենատարածված վարակներից է: Օրգանիզմ ներթափանցած այս մակաբույծներից ազատվելն այնքան էլ հեշտ չէ:

Նախ պետք է իմանալ՝ արդյո՞ք մարդու մոտ կա ճիճվակրություն, այնուհետև միջոցներ ձեռք առնել արագ ազատվելու համար դրանցից:Ճիճվակրության նախանշաններն են գունատ մաշկը, աչքերի տակի կապտությունը, երբեմն թեթև հազը, սպիտակ լեզուն, անկանոն կղանքը, ախորժակի բարձրացումը, գլխապտույտը, առատ թքարտադրությունը, գլխացավն ու փորացավը: Տանձի սերմերն օգտակար են իբրև գործուն ճիճվաթափ միջոց:

Սխտորի թարմ հյութը ևս մաքրում է օրգանիզմը ճիճուներից: Մասնագետները խորհուրդ են տալիս խմել 10-15 կաթիլ եռացրած-գոլացրած կաթով օրը 2-3 անգամ քաղցած վիճակում:

Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման համար, իբրև բուժամիջոց, հարկավոր է օգտագործել ընկույզի յուղ օրը երեք անգամ ուտելուց 30-40 րոպե առաջ:

Բոլոր տեսակի ճիճուների դեպքում օգտակար է ծամել մեկ ճաշի գդալ հում բրինձ դանդաղորեն այն կուլ տալով: Սեխի սերմերի ջրային և սպիրտային թուրմը ևս հակաճիճվային լավ միջոց է:

Սերմերի ջրային թուրմն օգտագործում են նաև որպես միզամուղ միջոց` երիկամների հիվանդության դեպքում: