ՀՐԱՏԱՊ․ քիչ առաջ երկրաշարժը ցնցել է մի քանի մարզ․ այն զգացվել է․․․

Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ ՝պիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ: