ԲԱՐԻ ԼՈՒՐ․ Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը

OneBlog.am-ի տեղեկություններովծնվել է երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը։

Նշենք, որ զույգն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ և լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։

Սիրուշոն և Լևոնը ունեն երկու որդի՝ Ռոբերտը և Միքայելը։ Զույգը վերջերս էր հայտնել երրորդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։ Նշենք նաև, որ Սիրուշոյի և Լևոնի երկու որդիները ևս ծնվել են ԱՄՆ-ում։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է։