ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մամային ասեք՝ էլ չեմ կարող զանգել, մեզ Ղարաբաղ են տանում․․․ վերջին անգամ դա էր, որ խոսեցինք հետը»

Forrights.am-ը գրում է․

Շաքիում ապրող Կարենն Արցախի համար պատերազմելու որոշում հենց առաջին օրն է կայացրել։  Սեպտեմբերի 27-ին գնացել է համայնքապետարան ու տարածքային զինկոմիսարիատ ու կամավորագրվելու պատրաստակամություն հայտնել։

«Բոթը լսել ու մի անգամից եկել էր տուն։ Ասաց՝ Ղարաբաղ պատերազմ է, ես չեմ կարա սուս մնամ, ես պիտի գնամ։ Գնացել էր մեր գյուղապետի մոտ, հետո՝ վայենկոմ։ Իրեն ասել էին՝ սպասի, մի վռազի։ Չէր համաձայնվել, պատասխանել էր՝ ի՞նչ սպասեմ, ընդեղ զոհերը շատ են, պատերազմը առաջ է գալիս, հետ չի գնում, ես չեմ սպասի։ Ոչ էլ ինձ լսեց»,-հիշում է մայրը՝ Գոհար Սարուխանյանը։

Կարեն Իսրայելյանը պատերազմել է Ջրականում, մինչ այդ զորավարժությունների է մասնակցել Սյունիքում։ Մոր ու ընտանիքի մյուս անդամների հետ վերջին անգամ խոսել է Արցախ մեկնելու օրը։

«Գնալուց մի քանի օր հետո աղջկաս ծնունդն էր, զանգեց շնորհավորեց ու ասաց․ «մամային ասեք, որ էլ չեմ կարող զանգել, մեզ Ղարաբաղ են տանում․․․ վերջին անգամ դա էր, որ խոսեցինք հետը, էլ չենք խոսել։ Մի անգամից Ջրական են տարել, ամիս 13-ին տարել էին,  15-ին էլ զոհվել է։ Էլ չենք խոսել․․․»,-ասում է մայրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում