Վերջապես․ Ուշադրություն բոլոր նրանց համար, ում մեքենաները աշխատում են գազով․ Այսուհետ․․․

Գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը այս տարվա օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։

Այդ ամենը կատարվելու է՝ հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու առաջնահերթությունը, ինչպես նաև գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը։

Բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնք հերթագրված են համակարգում՝ մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կունենան լցավորվել գազալիցքավորման կայաններում։

Ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը՝ տրանսպորտային միջոցները գազալիցքավորման կայաններում կարող են անարգել լցավորվել։

Այդ փաստաթուղթը պետք է իր մեջ ներառի տրանսպորտային միջոցի համարանիշը, վկայագրման համար սահմանված օրը, ինչպես նաև հաստատված լինի լիցենզավորված կազմակերպության կնիքով։