Նոր փոփոխություն՝ կապույտ անձնագրերի հետ կապված․ Եթե ունեք, ապա տեղեկացեք, որ այսուհետ․․․

ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ Ոստիկանության ներկայացրած նախագծին։

Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է նվազեցնել անձնագրերի վավերականության ժամկետը։

Նա նշեց հետևյալը․ «Նպատակը բացառապես մեկն է․ այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրմանն ուղղված։ Մինչև 2022 թ․-ի ավարտը վստահ եմ, որ լիովին անցած կլինենք կենսաչափական անձնագրերին։ Այս քայլով մենք փորձ ենք անում հնարավորինս կրճատելու այն անձանց թիվը, որոնք զրկված են լինելու կենսաչափական անձնագրերից։

Եթե մենք հաջորդ տարվա ընթացքում ևս 10 տարի ժակետով տանք հին անձնագրերը, ապա չենք ունենա ոչ մի գործիքակազմ, որպեսզի այդ անձնագրերը հետագայում փոխարինենք կենսաչափական անձնագրերով»։

Ըստ Կառավարության որոշման՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:

Իսկ մեկ ուրիշ նախագծով նախատեսվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանել 2 տարին: