Ամեն բան ելավ ջրի երես․ Կապշեք, երբ իմանաք այս մասին․ Մհերն ու Անին իրականում․․․

Հարգելի ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․ Մինչ այդ իմացեք նաև՝

Դերասանուհի Անի Երանյանի հետ մեր նոր զրույցը խոստովանությունների եւ մտորումների հետաքրքիր արձանագրություն է դարձել: Նա մեզ է տրամադրել նաեւ իր նոր ֆոտոշարքը: Երազանքների մանկություն եմ ունեցել: Մեծացել ու դաստիարակվել եմ մեծ սիրո ու ուշադրության միջավայրում: Կոնկրետ որեւէ պատմություն հիմա չեմ մտաբերում, որ պատմեմ, բայց այն, որ

իրոք անհոգ եւ գեղեցիկ է եղել մանկությունս, կարող եմ վստահ ասել: «Չհասկացան, որ դա պարզապես լռություն է» Պատանեկան տարիներին ավելի հաճախ էի լսում, որ գոռոզ եմ եւ մեծամիտ: Դժվար թե անծանոթ մարդիկ տեսնեին ինձ ժպտալիս, բայց մինչ օրս չհասկացան, որ դա պարզապես լռություն է, այլ ոչ թե գոռոզություն: Դպրոցում ուսուցիչներիս կողմից սիրված

եմ եղել, ընկերասեր ու աշխույժ: Թեեւ շփման մեջ բաց էի, բայց միեւնույն ժամանակ քիչ մարդկանց էի մոտ թողնում ինձ: Հիմա ավելի կամակոր եմ. գուցե ավելի շատ եմ ժպտում, գուցե. չգիտեմ: Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը եւս չսպասված էր, բայց սկսվեց աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է: Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա եւ նրա սերն իմ հանդեպ անդավաճան է: Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական

մեծ դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում. սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան: Դժվարություններն ամենուր են, բայց յուրաքանչյուրին տրվում է այնքան դժվարություն, որքանի ուժ ունի նա: Եվ գուցե մի պահ քեզ թվում է՝ էլ ուժ չունես, որ ուզում ես ամեն ինչի վրա խաչ քաշել, եւ մեկ էլ գերբնական մի գնդաձեւ ուժ գլորվում է եւ քանդում յուրաքանչյուր ցավ, դժվարություն,

հիասթափություն եւ բացում նոր մեծ տարածք, որը քոնն է, ու դու պիտի կառուցես նոր սեր, նոր հույս ու ապրեցնես քեզ: Անցյալդ ամեն անհարմար պահի փորձում է ներխուժել քո կյանք, բայց պիտի ուժեղ լինես, որ չտրվես նրա գայթակղությանը: Ջարդվածը հավաքելն իմը չէ: Երբ դժվարությունից, ցավից չես վախենում, այլ ժպիտով կռիվ ես տալիս, նա հետ քայլ է անում:

Տեսանյութը՝