Նոր վտանգ Սուրմալույում․ ԱԻՆ-ից շտապ կերպով հայտնում են․ Բոլորդ ՇՏԱՊ տեղեկացեք և զգուշացեք

Հարգելի ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․ Մինչ այդ իմացեք նաև՝

Շահարկվում է ցանկացած հարց… Յուրաքանչյուր քայլ քննադատվում… Պպզել-ելնել չկարողացող քաղաքացին կարող է ԱԻՆ-ի երկար տարիների սպային ցուցումներ տալ… Ով պարապ է,գնում է դեպքի վայր,որը առնվազն երեկվանից պիտի անհասանելի լիներ համաքաղաքացիների

համար…Փրկության կեղծ ավետիսներ տարածող մարդկանցից եմ վախենում,Աստված կանչող խաչակնքվող սատանաներից եմ վախենում…Ցավից տնքացող աղաղակների վրա քանոն նվագող ու ակնթարթային փառք հետապնդող լայքապաշտ քաղաքացիներից եմ վախենում…. Հղի կնոջ,

մանկահասակ երեխայի կյանքի վրա լայքեր հավաքղներից եմ վախենում….Օրհասական պահին,իշխանության(եթե անգամ ընդդիմություն ես) մեջքից հարվածողներից եմ վախենում…Բա հետախույզները,ովքեր գիտեն մեղավորներին…Անուններ են տալիս,առանց կարմրելու…Բոլորը ամեն ինչ գիտեն…Միայն չգիտեն,որ ոչինչ չգիտեն: Տգետ են…Ու միայն չեն խոսում հերոս տղեքի մասին,ականատեսների,հիվանդանոցում

բուժվողների,հրաշքով փրկվածերի,օգնության հասածերի,կյանքը վտանգածների մասին… Բոլորը LIVE-ի դեմը նստած,սառը պիվեն ձեռները խորհուրդներ են տալիս… Գյադեք դես գնացեք,գյադեք դենը գնացեք..Է հետո՞:Ու հիշեցի պատերազմի արհավիրքը,որ սաղ ջուր տանող,Արցախ դեղ տանող դառան ու ծղոտներում ավտոմատով Ռեմբոներ…. Հ.Գ.Ցավերը մեզ

միասնական չդարձրեցին…Համահայկական ցավերը անհատների ցավերի սահմաններից չանցան….Ավելին շատերը ողբերգության խարույկների վրա տաքացրեցին ձեռքերը,որոնք ոչ պակաս արյունոտ են… Սիրեք իրար,վաղը կարող է ուշ լինել:

Տեսանյութը՝