Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նրան էլ նշանակեց բարձր պաշտոնի․ Դուք կապշեք, երբ իմանաք, թե ում․ Բոլորիդ հայտնի․․․

Սուսաննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ Սուսաննա Հակոբյանն ունի Միջազգային

զբոսաշրջության մագիստրոսի կոչում Լոնդոնի Մետրոպոլիտան համալսարանից՝ Մենեջմենթ և զարգացում մասնագիտացմամբ: Աշխատանքային գործունեությունը ծավալել է բացառապես զբոսաշրջության ոլորտում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2014 թվականին թողել

է աշխատանքային կարիերան Միացյալ Թագավորությունում՝ բնակվելու և աշխատելու Հայաստանում: 10 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում Սուսաննան, որպես փորձագետ և խորհրդատու, ներգրավված է եղել զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերում,

որոնք իրականցվել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և տեղական խորհրդատվական ընկերությունների կողմից: Վերջին տարիներին աշխատել է որպես Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Հայաստանյան ամենախոշոր ներգնա զբոսաշրջային կազմակերպություններից մեկում:

Վերջին մեկ տարում որպես Զբոսաշրջության ծրագրերի ղեկավար համակարգել է Համաշխարհային Բանկի և ՀՀ Կառավարության կողմից ֆինանսավորվող «Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի մոնիտորինգի և գնահատման աշխատանքները: