1 րոպե առաջ․ Այս լուրը բոլոր նրանց համար է, ովքեր ունեն աշխատանք․ Շտապ տեղեկացեք, որ․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են: Ի պատասխան «Արմենպրես»-ի

հարցման` այս մասին տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ

իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների

հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: