Ինչ է այս պահին կատարվում Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ․․․․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

3101

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»: