Կարևոր․․․Հայտնի է կորոնավիրուսի ամենաառաջին ախտանիշը

525

Իսպանացի գիտնականների մի խումբ հայտնաբերել է կորոնավիրուսի նոր ախտանիշ, ասվում է JAMA Dermatology ամսագրում հրապարակված հոդվածի վրա: Մասնագետները նկատել են, որ դիտարկված հիվանդների 29 %-ի մոտ բերանի խոռոչում՝ լորձաթաղանթի վրա, ցան կա: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել են 40-69 տարեկան 21 հիվանդ: Ցանը հայտնվել է COVID-19- ի այլ ախտանիշներից մոտ երկու օր առաջ: Գիտնականները դեռ չեն կարող ասել, թե որքան տարածված է այդ ախտանիշը հիվանդների շրջանում:

Հիվանդների բերանի խոռոչի ամբողջական ուսումնասիրությունը այնքան էլ հեշտ պրոցես չէ, ինչը մեծապես բարդացնում է կորոնավիրուսի վաղ հայտնաբերումը: