Մարդկանց խումբ կա, որ կորոնավիրուսով չի հիվանդանում. հայազգի բժշկի ուշագրավ բացահայտումը

2042

Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան միկրոբիոլոգիայի եւ համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն Արեգ Թոթոլյանը Քովիդ-19-ի հետ կապված ուշագրավ բացահայտում է արել: Նրա խոսքով, մարդկանց խումբ կա, որոնք կորոնավիրուսի նկատմամբ ընկալունակ չեն` այսինքն առհասարակ չեն հիվանդանում: Թոթոլյանի խոսքով` խոսքը մասնավորապես այն բժիշկների մասին է, որոնք աշխատել են այսպես ասած կարմիր զոննայում և չեն հիվանդացել: Մասնագետը վստահ է, որ հենց այս մարդկանց հետազոտությունն ավելի շուտ կպարզի հիվանդության դեմ պայքարի միջոցը, որն ավելի մատչելի է, քան պատվաստանյութը:

Գիտանականի խոսքով, կան նաեւ պացիենտներ, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով, սակայն հակամարմիններ նրանց օրգանիզմում չեն առաջացել: Հենց սա էլ համարվում է Քովիդ-19-ի հիմնական գաղտնիքը: