Նա, փոխանակ կանխեր այդ ամենը, զինել է մի ամբողջ բանդա` 25-30 հոգի, բոլորը՝ հրացաններով ու ատրճանակներով…

1793

Փոքր Ծառուկյանը.

Ամեն ինչ սկսվել էր կենցաղային վեճից, որը ծագել է անվադողերի վերանորոգման կետում մի քանի երիտասարդների ու կետի աշխատակիցների միջև։
Վերանորոգման կետը, ըստ տեղի բնակիչների, պատկանում է Ծառուկյան ընտանիքին։
«Վերանորոգման կետի աշխատողները վեճի մասին զեկուցել են իրենց շեֆին` Նվեր Ծառուկյանին, թե եկել են, մեզ մոտ վիճել են, կռվել են և այլն։ Նա, փոխանակ կանխելու այդ ամենը, զինել է մի ամբողջ բանդա` 25-30 հոգի, բոլորը՝ հրացաններով ու ատրճանակներով։ Եկել են պարզելու, թե ով է համարձակվել իրենց օբյեկտում վիճել»,– պատմում է սպանված Ջիվան Հարությունյանի պապը։

Վիճաբանության մյուս կողմն այդ օրը Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում նշելիս է եղել Հայոց բանակի տոնը։ Ջիվան պապի խոսքով` ռեստորանում գտնվողները ենթադրել են, որ վիճաբանությունը կարող է շարունակվել, բայց նաև մտածել են, թե կգան, կխոսեն, կհարթվի։

Մինչդեռ հակառակ կողմը, պապի հավաստմամբ, ռեստորան չի մտել, այլ մուտքի մոտ սպասել է մինչև ներսում գտնվողները դուրս գան։

«Երբ բոլորը միասին դուրս են եկել, սկսել են կրակել, մի մասը` ավտոմեքենաների միջից, մյուս մասն էլ՝ դուրս գալով ավտոմեքենաներից։ Կրակոցների հետևանքով 8 հոգի ստացել են մարմնական ծանր վնասվածք, 1-ը` Արտաշես Գևորգյանը, տեղում մահացել էր։ Ջիվանը գլխից էր վիրավորվել։ Նրան նախ տեղափոխել էին Աբովյանի, ապա` Երևանի Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց։ 13 օր կոմայի մեջ պայքարեց, մենք էլ իր հետ»,– պատմեց պապը։

13 օր անց Ջիվան Հարությունյանը դարձավ այդ արյունահեղության երկրորդ զոհը։

«Երբ քննությունը նոր էր սկսվել, ինչ-որ տեղ օբյեկտիվ էր ընթանում։ Կա ոստիկանության գրությունը, որտեղ ասվում է, որ հարձակումը կազմակերպել է Նվեր Ծառուկյանը։ Դրա հիման վրա խուզարկություն են կատարել Ծառուկյանի բնակարանում ու Ծաղկաձորի առանձնատանը»։

«Այդ խուզարկություններից անմիջապես հետո Աբովյանի բաժնի պետին ու վարչության պետին ազատեցին աշխատանքից»,–ասաց նա:

Նշենք, որ 2019թ–ի հունվարի 30-ի ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն` ՀՀ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 4 անձ

Վերադառնալով քրեական գործի մասին ընդհատված զրույցին` Ջիվան Հարությունյանը նշեց, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին («Շշի Մելո»)։ Այդ օրն այնտեղ հավաքվածներն ու վիրավորված և սպանված երիտասարդներն էլ նրա բարեկամներն են։

Հատված Սպուտնիկ Արմենիա֊ի հարցազրույցից.