«Uեքuի ժամանակ պատկերացնnւմ եմ, թե ամուսնուս եղբnր հետ եմ»

1224

«Рамблер»-ը ներկայացնում է իր ընթերցողի պատմությունը.

«Ես ու ամուսինս արդեն 3 տարի է, ինչ ամուսնացած ենք, բայց միայն մի քանի ամիս առաջ նա ինձ ծանոթացրեց իր ընտանիքի հետ: Այդպես է պատահել, որովհետև նրանք ապրում են երկրի (Ռուսաստանի Դաշնություն խմբ.) մյուս ծայրում` Չիտայում, և ամուսինս նրանց հաճախ այցելեու հնարավորություն չի ունեցել

Հայտնվելով ամուսնուս հայրենիքում` ես ծանոթացա ոչ միայն նրա ծնողների, այլ նաև նրա ավագ եղբոր հետ (անվանենք նրան Դենիս): Հենց նրան տեսա, միանգամից զգացի` ինչպես արյունը հոսաց դեպի սեռական օրգաններս: Ժամանակին մտածում էի, որ կյանքում նման բան չի լինում, հատկապես կանանց մոտ, բայց պարզվեց, որ ես սխալվում էի:

Դենիսը բոլոր առումներով ավելի սեքսուալ էր, քան ամուսինս. նա ունի խոշոր արտահայտիչ դիմագծեր, շքեղ ցածր ձայն, մորուք, նա բարձրահասակ է և սպորտային կազմվածք ունի: Եվ այդ ամենի հետ մեկտեղ` ամուսնացած չէ: Իսկ ահա ամուսինս նախանձելի փեսացու չէ. նա գեր է, ընդհանրապես չի հետևում իրեն, իսկ դե անկողնում էլ, ուղիղ ասենք, հսկա չէ:

Ամաչում եմ ասել, բայց արդեն ընթրիքի սեղանին սկսեցի պատկերացնել, թե ինչ կրքոտ սեքսով կարող էի զբաղվել Դենիսի հետ: Փորձում էի ցրել այդ մտքերը, բայց ոչինչ չէի կարող անել, ողջ երեկո նայում էի նրան:

Գիշերն ամուսնուս հետ սիրով էինք զբաղվում, և ես ինձ այն մտքի վրա բռնեցի, որ սեքսի ժամանակ մտածում եմ նրա եղբոր մասին: Սովորաբար մենք երբեք լույսերը չենք անջատում, բայց այս անգամ մթություն ցանկացա, ինչպես նաև որ ամուսինս իմ ետևում լինի. այդպես ավելի հեշտ էր նրա փոխարեն պատկերացնել Դենիսին: Ինչ-որ մի պահ քիչ էր մնում գոռայի նրա անունը, բայց ճիշտ ժամանակին կանգնեցի: Չեմ պատկերացնում` ինչ կլինի ամուսնուս հետ, երբ իմանա իմ ֆանտազիաների մասին … ամուսինս չափազանց խանդոտ է: Բարեբախտաբար, շուտով մենք կվերադառնանք տուն և դժվար թե մոտ ժամանակներս հանդիպեմ նրա եղբորը:

Բայց ահա ինչպես հեռացնեմ նրա պատկերն իմ ուղեղից` դեռ չգիտեմ»: