ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գյուղական բնակավայրում ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից․ Զ․ Բաթոյան

216

Գյուղական բնակավայրում ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից

‼️Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։
Այսպիսով օրենքի ընդունմամբ՝
․խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը, անկախ ծնողի, որպես վարձու աշխատող խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից:
վարձու աշխատող հանդիսանալու և միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի 2 նպաստ՝ 53,000 դրամ։
․Համաձայն նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:
Մանրամասներն՝ ավելի ուշ։